Մատչելիության հղումներ

Աջարիայի կառավարության նախկին նախագահը հրազենային վնասվածք է ստացել


Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախկին նախագահ Թորնիկե Ռիժվաձեն հրազենային վնասվածք է ստացել։ Այսօր առավոտյան Վրաստանի ՆԳՆ-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նախկին պաշտոնյան հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով, նրա վիճակը գնահատվում է կայուն, բայց ծանր։

Հետաքննություն է սկսվել ինքնասպանության դրդելու հոդվածով, ըստ Վրաստանի իրավապահ մարմինների՝ մեկ անձ ձերբակալվել է՝ հրազենի անզգույշ պահպանման մեղադրանքով։ Ձերբակալվածը Ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Ալեքսի Ախվլեդիանին է։

Վրաստանի իշխանություններին մոտ կանգնած մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ բժիշկները գտել են Ռիժվաձեի նամակը, որում իբր նա պատմում է ինքնասպանության պատճառների մասին։

Թոռնիկե Ռիժվաձեն Աջարիայի կառավարությունը ղեկավարել է 2018 թվականի հուլիսից մինչև այս տարվա ապրիլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG