Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ «Մոսկվայում և Բաքվում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները» անդառնալի վնաս չեն պատճառի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։
«Թուրքիան խորը դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք լարվածությանը և կոչ ենք անում զսպվածության», - ասել է Ռեջեփ Էրդողանը լրագրողներին Ադրբեջանից վերադառնալուց հետո, որտեղ մասնակցում էր Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Էրդողանը պնդել է, թե Անկարան աջակցում է կողմերին՝ լարվածությունը հաղթահարելու համար։
«Մեր առաջնահերթությունն է խուսափել հանկարծակի սրացումներից, որոնք կխաթարեն դժվարությամբ ձեռք բերված կայունությունը այն տարածաշրջանում, որը բավականաչափ պատերազմներ և հակամարտություններ է տեսել։ Կովկասը նոր հակամարտություն ապրելու ուժ չունի այլևս», - ըստ Անադոլու գործակալության, ասել է նա։